Description

Անտես քաղաքներ
Իտալո Կալվինո


«Անտես քաղաքները»՝ Իտալո Կալվինոյի հռչակավոր գործերից մեկը (1972), պոստոմոդեռնիստական ոգով և ցնորատեսությամբ դրոշմված յուրօրինակ վեպ է, որը գրողը համարել է «քաղաքների հանդեպ տածած սիրո վերջին պոեմի պես մի բան»: Կալվինոյի բնորոշմամբ «բազմանիստի նման» ստեղծված այս գիրքը կազմված է կանանց անուններով կոչվող 55 երևակայական քաղաքի պերճախոս նկարագրություններից, որոնք ընդմիջվում են այդ նկարագրությունների հեղինակի՝ միջնադարյան նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի և նրա ունկնդիր Խուբիլայ խանի իմաստասիրական զրույցներով: Խորունկ պոետիզմը կառուցվածքի մաթեմատիկական ճշգրտության հետ զուգորդած պատումը առակաբանության ոճով անդրադառնում է կյանքի ու մահվան, ժամանակի, քաղաքակրթության, մշակույթի, հիշողության թեմատիկ շերտերին:

ISBN: 978-9939-76-837-3
Էջեր՝ 252
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 11×16.5

Տպագրվել է՝ 2022
Թարգմանությունն իտալերենից՝ Զավեն Բոյաջյանի


ՊԱՏՎԻՐԵՔ