Description

Ստամբուլ հուշերի քաղաք
Օրհան Փամուք


Օրհան Փամուքի այս յուրահատուկ հուշագրությունը գրողի, նրա մանկության և սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։ Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա
ոճը։ Բացի դրանից՝ Փամուքը ներառում է այնպիսի անձնական, գրական, գրողական մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սև գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը» և այլն)։ Ինչ-որ տեղ բարդ, խորքային պատմական ակնարկները և անձնական կյանքի, իր մանկության մասին մանրամասները փոխլրացնում են միմյանց և ընթերցողին մատուցում լուսանկարների, տեքստի և հուշի յուրահատուկ սինթեզ։

ISBN: 978-9939-76-798-7
Էջեր՝ 644
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21

Տպագրվել է՝ 2021
Թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի


ՊԱՏՎԻՐԵԼ