Description

Ուխտագնացություն արևելք
Հերման  Հեսսե


Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ուտոպիայում (1932) քննվում են մարդու հոգեմտավոր հասունացման, սրբազան ուխտագնացության և գաղտնի եղբայրության խնդիրները: Գերժամանակակից այս առասպելապատումի թեման հոգևոր մարդու մեկուսացումն է և նրա անձնական կյանքն ու գործը վերանձնական գաղափարին, համայնքին ծառայեցնելու գիտակցումը: Այն վերադարձ է կրոնների, փիլիսոփայությունների ու արվեստների վերժամանակյա տարաշխարհներից դեպի օրախնդիր թեմաները, նաև գործ­նականն ու քաղաքականները՝ տոգորված համբերությամբ, հումորով, կյանքի ըմբռնման նոր կամքով, ապրողների, նրանց կարիքների ու մոլորությունների հանդեպ նորոգ սիրով լցված: Արևելքի ջերմաշունչ, զգլխիչ սյուքը փոթորկում է խենթ Հերմանի ներաշխարհը, և նա ի գործ է դնում իր Արևելումի Հայցականը:

ISBN: 978-9939-76-118-3
Էջեր` 216
Կազմը` կոշտ
Չափսը` 11×16.5
Թիվ՝ 2017