Description

Կայդաշի ընտանիքը
Իվան Նեչույ-Լեվիցկի


Իվան Նեչույ-Լեվիցկին (1838-1918) ուկրաինացի մեծ գրող է, ուկրաինական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը: «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին:
Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին, այլև հնարավորություն կտա ավելի սերտ ընկալել ուկրաինացուն, նրա հոգին, բնավորությունը, սովորությունները և աշխարհայեցողությունը:

ISBN 978-9939-76-811-3
Էջեր՝ 224
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21

Թարգմանությունը ուկրաիներենից՝ Ռաիսա Ղարագյոզյանի

Հրատարակվել է՝ 2021


ՊԱՏՎԻՐԵԼ