Description
Մահացու հյուրախաղ
Հովհաննես Երանյան
Մեկամսյա հյուրախաղ, որի սկիզբն անցնում է թատերական, ավարտը՝ կյանքի օրենքներով:
Սիրողական թատերախմբի տասը սովորական քաղաքացի ՝ ջահել, ազնիվ ու արկածասեր, ճակատագրական այդ ամառ մայրքաղաքից մեկնում են մարզային հյուրախաղի: Ակամա հատելով թշնամի դարձած հարևան պետության սահմանը՝ խումբը հյուրախաղի ավարտին բեմի փոխարեն ստիպված էր խաղալ կյանքի ու մահվան եզրագծի վրա: Պայքարելով հանուն կյանքի, նրանցից յուրաքանչյուրը ժամանակ է գտնում քննելու իր ապրած տարիները: Նրանք միմյանց մեջ բացահայտում են քաջություն ու վախկոտություն, անձնվիրություն և ուրացում: Թեև տասից ինը վերադառնում են երկիր, բայց նրանց բոլորի ճակատագիրն արդեն անշտկելիորեն բեկված էր:
ISBN: 978-9939-76-314-9
Էջեր՝ 200
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Տպագրվել է՝ 2018

