Description

Մալինա
Ինգեբորգ Բախման


Ավստրիացի արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, XX դարի գերմանալեզու գրականության ակնառու դեմքերից, Գեորգ Բյուխների անվան մրցանակի, Ավստրիայի մեծ պետական մրցանակի և այլ գրական պարգևների դափնեկիր: Ինսբրուքի, Գրացի և Վիեննայի համալսարաններում փիլիսոփայություն, հոգեբանություն, գերմանագիտություն և իրավունք է ուսանել: Գիտական կոչում է ստացել Հայդեգերի փիլիսոփայության քննադատական վերլուծության համար, բայց խորապես տարվել  Վիթգենշտայնի լեզվի փիլիսոփայությամբ: Կարճատև կյանքի օրոք ճանաչման է արժանացել ավելի շատ 50–ականերին հրատարակված երկու բանաստեղծական գրքով: 60-ականներին լույս է ընծայել պատմվածքների երկու ժողովածու: Նրա միակ ավարտուն վեպը «Մալինան» է (1971), ևս յոթ վեպ անավարտ է թողել: Մարդու հոգեբանական սահմանների, ճշմարտության հաստատման, հասարակության մեջ կնոջ տեղի, ֆեմինիզմի թեմատիկ շերտերը Բախմանի ստեղծագործության մեջ ներկայացված են պոեզիայի և ինտելեկտի ուշագրավ շաղախով: 1977-ից ի վեր Բախմանի ծննդավայր Քլագենֆուրթում ամեն տարի շնորհվում է նրա անվան գրական մրցանակ:

ISBN 978-9939-98-518-3

Էջեր՝ 324
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20
Հրատարակվել է՝  2026