Description
Մայրիկ, ես սիրում եմ քեզ
Վիլյամ Սարոյան
Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:
ISBN: 978-9939-76-321-7
Էջեր՝ 296
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Տպագրվել է՝ 2018
Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի