Description

Մղձավանջներ
Հրաչ Բեգլարյան


«Մղձավանջներ» վեպը Արցախյան առաջին պատերազմի և նրանից հետո առաջացած հասարակական-քաղաքական հարաբերությունների մասին է։ Վեպի հերոսները սովորական հայ մարդիկ են՝ տարբեր մասնագիտությունների տեր, որոնց պատերազմը հայրենիքի զինվոր է դարձրել։ Կռվում են՝ չկորցնելով իրենց մարդկային նկարագիրը, կռվում են՝ հավատալով, որ պատերազմից հետո ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ավարտվում է պատերազմը, և երեկ նույն խրամատի մեջ իրար հետ հաց կիսող և միմյանցից մահ փախցնող ընկերները հայտնվում են տարբեր խրամատներում ։ Ինչքը, այն ձեռք բերելու դաժան մրցավազքը մոռանալ են տալիս ամեն բան։ Եվ պատահական չէ, որ հերոսները կյանքի դաժան իրականությունից փախչելու համար հաճախ ապավինում են նույնիսկ մղձավանջներին։

ISBN: 978-9939-98-016-4
Էջեր՝ 268
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ