Description
Նորվեգական անտառ
Հարուկի Մուրակամի
«Նորվեգական անտառը» (1987) վիթխարի հաջողություն բերեց Հարուկի Մուրակամիին՝ նրան մղելով երևելի ճապոնացի գրողների շարքը և հանրահայտ մեդիադեմք դարձնելով: Տանջագին հասունացման և անհնարին սիրո այս թախծալի պատմությունը, որ շաղախված է անսփոփ կարոտախտի խռովուն շեշտերով ու մահվան շնչով, զուտ ճապոնական նրբազգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսարաններում: Թեև գրքում նկատելի են գրողի կենսագրությանն առնչվող մանրամասներ, Մուրակամին հերքել է իր նշանավոր վեպի ինքնակենսագրական բնույթը:
ISBN: 978-9939-76-573-0
Էջեր` 456
Կազմը` կոշտ
Չափսը` 12.5×20
Թիվ՝ 2020

