Description
Ռոմեո և Ջուլիետ
Ուիլյամ Շեքսպիր
«Ռոմեո և Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երևան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության և ապա երկհատորյակում (հ. 1, Երևան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: Խմբագրական շտկումերից զատ, ուղղվել են և ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն` ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող ծավալուն ծանոթագրություններով:
ISBN: 978-9939-51-359-1
Էջեր՝ 148
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 13.5×24
Թարգմանությունը անգլերենից՝ Խաչիկ Դաշտենցի
Հրատարակվել է՝ 2012