Description
Ուեսլի Ջեքսոնի արկածները
Վիլյամ Սարոյան
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը՝ անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ՝ խաղաղություն,սխալների մեջ՝ ինչ-որ ճիշտ բան»:
ISBN: 978-9939-76-399-6
Էջեր՝ 480
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Տպագրվել է՝ 2019
Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի