Description
Հավաքորդը
Ջոն Ֆաուլզ
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշներից մեկը՝ «Հավաքորդը» (1963), Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես՝ կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս կերպարի անունից, որոնք լիովին տարբեր մարդիկ են իրենց աշխարհընկալմամբ ու պատկերացումներով:
ISBN: 978-9939-98-063-8
Էջեր՝ 356
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի
Հրատարակվել է՝ 2023