Description

Անկումը
Ալբեր Կամյու


Պատմողի հետ հանդիպումը տեղի է ունենում Ամստերդամի բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից: Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը: Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար: Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում և նայում է գետին: Նրա մեջ աճում է սեփական ուժի գիտակցությունը: Հանկարծ ծիծաղ է լսում: Շրջվում է, սակայն ոչ ոքի չի տեսնում: Գալով տուն, նա տեսնում է հայելում իր ժպտացող դեմքը: Սակայն ժպիտը նրան կեղծ է թվում: Այդ պահից սկսած նրան թվում է, որ լսում է իր մեջ այդ ծիծաղը: Կլեմանսին սկսում է թվալ, որ իր մեջ ինչ-որ լար է փչացել: Որ նա ներքուստ պառակտվել է: Սկսում է իր մեջ կատակերգական դերասանի գծեր նկատել: Նրան օրեցօր ավելի ու ավելի է սկսում անհանգստացնել իր եսը: Նրան չեն հուզում կանայք, սակայն նա պատրաստ չէ բաց թողնել նրանց՝ կապ պահպանելով միաժամանակ մի քանիսի հետ և դժբախտ դարձնելով նրանց: Հետագայում նա հասկանում է, որ այդ շրջանում պահանջում էր մարդկանցից ամեն բան և փոխարենը ոչինչ չէր տալիս…

ISBN: 978-9939-76-364-4
Էջեր՝ 192
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21

Տպագրվել է՝ 2019
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի


ՊԱՏՎԻՐԵՔ