Description
Աղջիկը, որ խմեց լուսնի լույսը
Քելի Բարնհիլ
Ամեն տարի Պաշտպանակալվածքի բնակիչները մի մանուկ են զոհաբերում անտառի Վհուկին, որ իրենցից հեռու մնա և չվնասի։ Բայց արի ու տես՝ Էքսանը բարի ու մեծահոգի կախարդուհի է, որ ճահճահրեշի և պստլիկ մի վիշապի հետ ապրում է անտառի տնակում։ Նա մանուկներին անխուսափելի մահից փրկում, տանում է անտառի մյուս կողմը՝ որդեգրման, սիրառատ ընտանիքներում։ Մի անգամ Էքսանը անզգուշորեն սովորական երեխային արտասովոր մոգական ուժով է օժտում և որոշում է ի՛նքը մեծացնի նրան։ Անունը դնում է Լուսին, պահում ու փայփայում է հարազատ զավակի պես։ Մոտենում է երեխայի 13-րդ տարեդարձը, և մոգական ուժն անկանխատեսելի պոռթկումներով արթնանում է ճիշտ այն պահին, երբ Էքսանը պատրաստվում էր գնալ հերթական մանկան կյանքը փրկելու։
Մի երիտասարդ չտեսնված-չլսված որոշում է կայացնում՝ սպանել Վհուկին և Պաշտպանակալվածքի որդեկորույս մայրերի տառապանքներին վերջ դնել։ Հրաբուխն էլ, որ դարերով մրափում էր գետնի տակ, ամեն վայրկյան կարող է արթնանալ….
ISBN 978-9939-76-423-0
Էջեր՝ 368
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Պապանյանի

