Description

Կհանդիպենք օգոստոսին
Գաբրիել Գարսիա Մարկես


Կհանդիպենք օգոստոսին» վիպակը աշխարհահռչակ գրողի վերջին գործն է, որը նա գրել է կյանքի ուշ շրջանում, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը։ Մարկեսն ինքը վիպակն արժանի չի համարել հրատարակելու, նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել։ Սակայն որդիները հեղինակի մահից մոտ տասը տարի անց վերընթերցելով վիպակը՝ հայտնաբերել են, որ չնայած որոշ հակասություններին՝ բազմաթիվ արժանիքներ ունի, և ոչ մի այնպիսի բան չկա, որն ընթերցողին թույլ չտա վայելելու մարկեսյան ոգին. նրանք որոշել են ընթերցողի հաճույքը վեր դասել հոր դատավճռից։
Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելու նրա գերեզմանին։ Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով, որ ինքը կրկնում է նրա ճակատագիրը՝ հրաժարվում է այդ ճակատագրից։

ISBN: 978-9939-98-130-7
Էջեր՝ 128
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14․8×21

Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի

Հրատարակվել է՝ 2024


ՊԱՏՎԻՐԵԼ