Description
Մենք
Եվգենի Զամյատին
Եվգենի Զամյատինի «Մենք»-ը (1920) դասական հակաուտոպիա է, որն անվիճելի ազդեցություն է գործել մասնավորապես ժանրի այնպիսի հռչակավոր նմուշների վրա, որպիսիք են Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» և Ջորջ Օրուելի «1984»-ը: Ժամանակին «Մենք»-ն ընկալվեց որպես սոցիալիստական կարգերի ու կոմունիզմի երգիծական ծաղրապատկեր, և խորհրդային գրաքննությունն արգելեց վեպի հրապարակումը: «Մենք»-ի ռուսերեն տեքստն առաջին անգամ ամբողջովին տպագրվեց 1952-ին Նյու Յորքում, իսկ Ռուսաստանում՝ միայն 1988-ին:
ISBN: 978-9939-76-436-8
Էջեր՝ 344
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 14.8×21
Թիվ՝ 2019

