Description
Մենք՝ Արմեններս
Հովհաննես Հովակիմյան
Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները…
ISBN: 978-9939-98-108-6
Էջեր՝ 152
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2023

