Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի ամենաբարդ ու դժվարթարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր, որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը» սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այն ականավոր գրողներին, որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել, իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ու կարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել: Մնում է ավելացնել, որ մեծ ջանքերի գնով կյանքի կոչված այս գիրքն արդեն տպարան է ճանապարհվել: Շապիկը ձևավորել է Վիտալի Ասրիևը: Իսկ նոր մատենաշարը կոչվում է «Նոբելյանից 5 պակաս»:
-
Իշխանություն, հավակնություն և բարոյական փլուզում մեծ վեպերում
31 Mar 2026
Հնագույն էպոսներից մինչև ժամանակակից գրական գլուխգործոցներ՝ իշխանության և հավակնության թեմաները մշտապես եղել են պատմությունների կենտրոնում։ Դրանք այն ամենակայուն ուժերից են, որոնք ձևավորում են մարդկային վարքը՝ առաջնորդելով հերոսներին կամ դեպի մեծություն, […]
-
Սերը և ողբերգությունը․ ինչու են դրանք գրականության մեջ հաճախ միահյուսվում
30 Mar 2026
Սերը գրականության ամենահավերժական թեմաներից մեկն է։ Դարերի ընթացքում, տարբեր մշակույթներում և ժանրերում, գրողները կրկին ու կրկին անդրադարձել են սիրո, կրքի, նվիրումի և մարդկային կապի պատմություններին։ Սակայն նույնքան հաճախ այս սիրո […]
-
Մեկուսացման թեման դասական վեպերում
25 Mar 2026
Մեկուսացումը դասական գրականության մեջ ամենակայուն և հոգեբանական առումով ամենախորքային թեմաներից մեկն է։ Դարերի ընթացքում հեղինակները բազմիցս անդրադարձել են մարդուն՝ կտրված շրջապատող աշխարհից՝ ֆիզիկապես, հուզականորեն կամ սոցիալական առումով։ Անկախ նրանից՝ դա […]
-
«ԳՅՈՒՄՐԻ. Սև տուֆի վերնաքուլյար» — գիրք, որտեղ նյութը դառնում է լեզու
24 Mar 2026
Լույս է տեսել «ԳՅՈՒՄՐԻ. Սև տուֆի վերնաքուլյար» գրքի երկրորդ հրատարակությունը՝ մի նախագիծ, որը զգալիորեն դուրս է գալիս ֆոտոալբոմի կամ ճարտարապետական ուսումնասիրության սահմաններից։ Սա բարդ, բազմաշերտ օբյեկտ է, որտեղ քաղաքը դիտարկվում […]
