Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի ամենաբարդ ու դժվարթարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր, որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը» սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այն ականավոր գրողներին, որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել, իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ու կարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել: Մնում է ավելացնել, որ մեծ ջանքերի գնով կյանքի կոչված այս գիրքն արդեն տպարան է ճանապարհվել: Շապիկը ձևավորել է Վիտալի Ասրիևը: Իսկ նոր մատենաշարը կոչվում է «Նոբելյանից 5 պակաս»:
-
Փառատոների տպագիր կողմը․ ի՞նչ է տեղի ունենում մինչև հանդիսատեսի ժամանումը
23 Oct 2026
Դեռ մինչև առաջին ֆիլմի մեկնարկը, երաժշտի բեմ բարձրանալը կամ ցուցահանդեսի առաջին այցելուի հայտնվելը փառատոնն արդեն գոյություն ունի թղթի վրա։ Այն արտացոլվում է աշխատանքային ժամանակացույցերում, հավատարմագրման բեյջերում, տարածքների քարտեզներում, ազդագրերում, ծրագրերում, […]
-
Ինչու են թանգարանները շարունակում ցուցահանդեսներին նվիրված գրքեր հրատարակել
22 Oct 2026
Յուրաքանչյուր ցուցահանդես ունի փակման օր։ Նկարներն իջեցվում են պատերից, ժամանակավորապես տրամադրված առարկաները վերադարձվում են իրենց տերերին, իսկ սրահները պատրաստվում են նոր ցուցադրության։ Մի քանի շաբաթով կամ ամսով թանգարանը մեկտեղում է […]
-
Նորաձևության հավաքածուի տպագիր աշխարհը
21 Oct 2026
Նորաձևության հավաքածուն սկսվում է գաղափարից՝ ուրվագծից, գործվածքից, հիշողությունից կամ աշխարհն ընկալելու յուրահատուկ ձևից։ Դիզայներներն այդ գաղափարը վերածում են հագուստի՝ էսքիզների, փորձերի և գույնի, հյուսվածքի ու ձևվածքի վերաբերյալ բազմաթիվ որոշումների միջոցով։ […]
-
Ինչպես են մանրածախ խանութներն օգտագործում տպագիր նյութերը՝ գնորդների ուշադրությունն ուղղորդելու համար
20 Oct 2026
Մտեք գրեթե ցանկացած խանութ, և անմիջապես կհայտնվեք բազմաթիվ գովազդային հաղորդագրությունների միջավայրում։ Վառ կարմիր ցուցանակն ազդարարում է զեղչի մասին, գեղեցիկ ձևավորված պաստառը ներկայացնում է նոր հավաքածուն, դարակների վրա տեղադրված գնապիտակներն ու […]
