Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի ամենաբարդ ու դժվարթարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր, որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը» սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այն ականավոր գրողներին, որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել, իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ու կարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել: Մնում է ավելացնել, որ մեծ ջանքերի գնով կյանքի կոչված այս գիրքն արդեն տպարան է ճանապարհվել: Շապիկը ձևավորել է Վիտալի Ասրիևը: Իսկ նոր մատենաշարը կոչվում է «Նոբելյանից 5 պակաս»:
-
Ինչու յուրաքանչյուր հեղափոխություն ունի տպագրության իր պատմությունը
2 Oct 2026
Հրապարակը լցվում է մարդկանցով։ Ինչ-որ մեկը բարձրանում է հարթակ։ Սկսվում է ելույթը, որը պարբերաբար ընդհատվում է ոգևորության բացականչություններով։ Հեղափոխությունը սովորաբար հենց այսպես ենք պատկերացնում՝ փողոց դուրս եկած մարդիկ, ավելի ու […]
-
Ինչպես տպագրությունն օգնեց ձևավորել ժամանակակից քաղաքները
1 Oct 2026
Պատկերացրեք՝ գալիս եք մի քաղաք, որտեղ տպագիր ոչինչ չկա։ Չկան փողոցների անվանումներով ցուցանակներ, քարտեզներ, թերթեր, խանութների ցուցանակներ, տրանսպորտի չվացուցակներ կամ հանրային հայտարարություններ։ Շենքերն ու ճանապարհները տեղում են, բայց կողմնորոշվելը, անհրաժեշտ […]
-
Թղթի մի կտորի քաղաքական կյանքը
30 Sep 2026
Հանրահավաքից հետո մայթին քաղաքական թռուցիկ է ընկած։ Մեկն անցնում է վրայով։ Մյուսը վերցնում է այն։ Երեկոյան այն կարող է հայտնվել աղբամանում, ծալված՝ գրպանում, կամ փակցված լինել խոհանոցի սեղանի վերևում։ Բառերը […]
-
Մինչև Instagram-ը․ ինչպես էին պաստառները մշակութային միտումներ ձևավորում
29 Sep 2026
Պատկերացրեք՝ քայլում եք քաղաքով և նույն դեմքը տեսնում թատրոնի մոտ փակցված պաստառին, կայարանի հարևանությամբ գտնվող ցանկապատին ու սրճարանի մուտքի մոտ։ Դեռ չգիտեք արտիստի անունը, բայց շաբաթվա վերջում արդեն ճանաչում եք […]
