Օսկար Ուայլդ

Եսասեր հսկան

Թարգմանեց Նունե Թորոսյանը

Ամեն օր դա­սե­րից հե­տո երե­խա­նե­րը գնում էին Հս­կա­յի պար­տե­զում
խա­ղա­լու։ Պար­տե­զը մեծ էր ու սի­րուն՝ կա­նաչ թա­վիշ խո­տով ծածկ­ված։
Խո­տին՝ այս­տեղ-այն­տեղ, աստ­ղե­րի նման գե­ղե­ցիկ ծա­ղիկ­ներ էին, և
տաս­ներ­կու դեղ­ձի ծառ կար, որ գար­նա­նը նրբիկ վար­դա­գույն ու սա­դա­փե
ծա­ղիկ­նե­րով էին ծածկ­վում, իսկ աշ­նանն ա­ռատ բերք էին տա­լիս։ Դ­րանց
սա­ղար­թում թա­ռած՝ թռչուն­ներն այն­քան ա­նուշ էին ծլվլում, որ
երե­խա­նե­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ խա­ղը թող­նում էին՝ նրանց եր­գը
լսե­լու։

– Ի՜նչ ուրախ է էս­տեղ, չէ՞,– ձայն էին տա­լիս միմ­յանց։

Բայց մի օր Հս­կան վե­րա­դար­ձավ։ Նա իր ըն­կե­րո­ջը՝ Կոռ­նուել­յան հրե­շին, հյուր էր
գնա­ցել ու յոթ տա­րի մնա­ցել էր այն­տեղ։ Յոթ տա­րի հե­տո, երբ ա­սե­լիքն
ա­սել վեր­ջաց­րել էր, քա­նի որ հսկա­ներն ա­ռանձ­նա­պես ա­սե­լիք չեն
ունե­նում, որո­շել էր սե­փա­կան դղյա­կը վե­րա­դառ­նալ։ Ե­կավ ու տե­սավ իր
այ­գում խա­ղա­ցող երե­խա­նե­րին։

– Ի՞նչ գործ ունեք իմ պար­տե­զու՜մ,–
զար­հու­րե­լի խռպոտ ձայ­նով բղա­վեց նա, ու երե­խա­նե­րը վա­խե­ցած փա­խան։
– Էս պար­տեզն ի՛մն է,– ա­սաց Հս­կան,– ուրիշ ոչ մե­կի՛­նը։ Ի՞նչ կա
չհաս­կա­նա­լու։ Ինձ­նից բա­ցի, ոչ ոքի թույլ չե՛մ տա իմ պար­տե­զում խա­ղալ։
Եվ պար­տե­զի շուր­ջը բարձր պա­րիսպ կա­ռու­ցեց ու մի ցու­ցա­նակ փակց­րեց.

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՛Ն

Շա՜տ եսա­սեր էր Հս­կան։ Ե­րե­խա­ներն է՛լ
խա­ղա­լու տեղ չու­նեին։ Փոր­ձե­ցին ճա­նա­պար­հին խա­ղալ, բայց ճա­նա­պար­հը
փո­շոտ էր ու քար­քա­րոտ, և ն­րանց դուր չե­կավ։ Դ­րա­նից հե­տո դպրո­ցից
պար­տե­զի կող­մը թա­փա­ռե­լու էին գնում ու պարս­պի հետևի գե­ղե­ցիկ
պար­տե­զից խո­սում։

– Ի՜նչ ուրախ էր էն­տեղ, չէ՞,– ա­սում էին միմ­յանց։

Շու­տով Գա­րու­նը եկավ, և չորս կող­մը փոք­րիկ ծա­ղիկ­նե­րով ու փոք­րիկ
թռչուն­նե­րով լցվեց։ Բայց Հս­կա­յի պար­տե­զում դեռ Ձ­մեռ էր։ Թռչուն­ներն
ու՞մ հա­մար եր­գեին, եթե ոչ մի երե­խա չկար, իսկ ծա­ռերն էլ ծաղ­կե­լը
մո­ռա­ցել էին։ Մի ան­գամ մի սի­րուն ծա­ղիկ խո­տե­րի մի­ջից գլխի­կը հա­նեց,
բայց ցու­ցա­նա­կը տես­նե­լով՝ երե­խա­նե­րին այն­քան խղճաց, որ նո­րից հո­ղի
տակ թաքն­վեց ու քուն մտավ։ Միայն Սառ­նա­մա­նիքն ու Ձ­յունն էին հրճվում։
«­Գա­րունն էս պար­տե­զը մո­ռա­ցել է,– գո­ռում էին նրանք։– Հի­մա կլոր
տա­րին կա­րող ենք էս­տեղ ապ­րել»։ Եվ Ձ­յունն իր հսկա ճեր­մակ թիկ­նո­ցը
խո­տե­րին փռեց, իսկ Սառ­նա­մա­նիքն ար­ծաթ ցո­ղեց բո­լոր ծա­ռե­րին։ Հե­տո
Հ­յու­սի­սի Քա­մուն հյուր կան­չե­ցին, և սա եկավ։ Ոտ­քից գլուխ մուշ­տա­կով
փա­թաթ­ված՝ պար­տե­զով մեկ ոռ­նում էր ու դղյա­կի ծխնե­լույզ­նե­րը
տա­պա­լում։

– Ի՜նչ դու­րե­կան տեղ է,– ա­սում էր։– Կար­կու­տին հյուր
չկան­չե՞նք։

Եվ Կար­կուտն էլ եկավ։ Ամեն օր երեք ժամ շա­րու­նակ դղյա­կի
կտուրն էր ծե­ծում, մինչև հա­մար­յա բո­լոր կղմինդր­նե­րը կոտ­րել էր, իսկ
ին­քը շա­րու­նա­կում էր պար­տե­զով մեկ խե­լա­կո­րույս պտտվել։ Ն­րա
հա­գուս­տը գորշ էր, շուն­չը՝ ոնց որ սա­ռույց։

– Չեմ հաս­կա­նում, թե Գա­րունն ուր է մնա­ցել,– լու­սա­մու­տի մոտ նստած ա­սում էր Հս­կան ու իր
ճեր­մակ, սա­ռած պար­տե­զին էր նա­յում։

Բայց Գա­րունն այդ­պես էլ չե­կավ, ոչ
էլ Ամա­ռը։ Աշու­նը բո­լոր այ­գի­նե­րին ոս­կի բերք բե­րեց, բա­ցի Հս­կա­յի
պար­տե­զից։

– Շա՛տ եսա­սեր է,– ա­սաց Աշու­նը։

Եվ այս­պես, պար­տե­զում միշտ
Ձ­մեռ էր, ու ծա­ռե­րի մեջ Հ­յու­սի­սի Քա­մին, Կար­կու­տը, Ձ­յունն ու
Սառ­նա­մա­նիքն իրենց բռնած պարն էին շա­րու­նա­կում։ Մի ա­ռա­վոտ
ան­կող­նում պառ­կած Հս­կա­յի ա­կան­ջին քնքուշ մե­ղե­դի հա­սավ։ Այն­քան
գե­ղե­ցիկ, որ Հս­կան մտա­ծեց, թե թա­գա­վո­րա­կան երա­ժիշտ­ներն անց­նե­լիս
կլի­նեն։ Ի­րա­կա­նում ըն­դա­մե­նը մի փոք­րիկ կա­նեփ­նուկ էր լու­սա­մու­տի
տակ ծլվլում, բայց Հս­կան այն­քան վա­ղուց իր պար­տե­զում դայ­լայլ չէր լսել,
որ ծլվլո­ցը նրան աշ­խար­հի ա­մե­նաս­քան­չե­լի երաժշ­տու­թյու­նը թվաց։ Եվ
հան­կարծ Կար­կու­տը գլխա­վերևում դա­դա­րեց պա­րել, Հ­յու­սի­սի Քա­մու
ոռ­նո­ցը կտրվեց, ու բաց լու­սա­մու­տից ա­նուշ բույր եկավ։

– Ոնց որ Գա­րու­նը վեր­ջա­պես եկել է,– ա­սաց Հս­կան ու տե­ղից թռչե­լով դուրս
նա­յեց։ Եվ ի՞նչ տես­նի. մի հիաս­քանչ տե­սա­րան։ Պարս­պի փոք­րիկ անց­քից
երե­խա­նե­րը ներս էին սո­ղոս­կել և իր պար­տե­զի ծա­ռե­րին թա­ռել։ Որ կողմ
նա­յում էր՝ ա­մեն ծա­ռին մի երե­խա կար թա­ռած։ Ծա­ռերն էլ այն­քան էին
երե­խա­նե­րի գա­լով ուրա­խա­ցել, որ ոտ­քից գլուխ ծա­ղիկ­ներ հա­գած՝ թևերն
էին մեղ­միկ օ­րո­րում նրանց գլխից վեր։ Պար­տե­զը լի­քը թռչուն­ներ՝
ճախ­րում էին ու բերկ­րա­լից ծլվլում, ծա­ղիկ­ներն էլ կա­նաչ խո­տից նրանց
էին նա­յում ու ծի­ծա­ղում։ Շատ գե­ղե­ցիկ տե­սա­րան էր։ Բայց մի
անկ­յու­նում դեռ ձմեռ էր՝ պար­տե­զի ա­մե­նա­հե­ռու ծայ­րում, և այս­տեղ
փոք­րիկ տղա էր կանգ­նած։ Այն­քան փոք­րիկ, որ ձեռ­քը ծա­ռի ճյու­ղե­րին չէր
հաս­նում, ու նա, շուր­ջը պտույտ տա­լով, ա­ղի ար­ցունք էր թա­փում։ Խեղճ
ծա­ռը դեռ ձյան ու եղ­յա­մի տակ էր, Հ­յու­սի­սի Քա­մին էլ՝ գլխին շուրջ­պար
բռնած։ – Վեր ա­րի, փոք­րի՛կ տղա,– ա­սաց Ծառն ու որ­քան կա­րող էր՝
ճյու­ղերն իջեց­րեց։ Բայց տղան շատ էր փոք­րիկ։ Այս տե­սա­րա­նից Հս­կա­յի
սիր­տը ճմլվեց։ – Բայց ի՜նչ եսա­սերն եմ եղել,– ա­սաց։– Հի­մա հաս­կա­նում
եմ, թե Գա­րունն ին­չու չէր ուզում գալ։ Գ­նամ, տղա­յին ծա­ռը բարձ­րաց­նեմ,
հե­տո պա­րիս­պը քան­դեմ, որ երե­խա­ներն է՛լ ուրիշ տեղ չխա­ղան:- Նա իրոք
շատ էր ա­մա­չում իր ա­րա­ծից։ Աս­տի­ճան­նե­րով ան­ձայն իջավ, դրսի դու­ռը
կա­մա­ցուկ բա­ցեց ու պար­տեզ դուրս եկավ։ Բայց երե­խա­նե­րը, նրան
տես­նե­լով՝ վա­խե­ցած փա­խան, և Ձ­մեռն է­լի պար­տեզ եկավ։ Միայն փոք­րիկ
տղան չէր փա­խել. ար­ցունք­ներն աչ­քե­րը լցված՝ չէին թո­ղել, որ Հս­կա­յի
գա­լը տես­նի։ Ու հսկան թի­կուն­քից անշ­շուկ մո­տե­ցավ, զգու­շո­րեն ձեռքն
ա­ռավ և ծա­ռին նստեց­րեց։ Նույն պա­հին ծա­ռին ծա­ղիկ­ներ բաց­վե­ցին,
թռչուն­նե­րը եկան ճյու­ղե­րում եր­գե­լու, իսկ տղան ձեռ­քե­րը պար­զեց,
փար­վեց Հս­կա­յին ու համ­բու­րեց։ Մ­յուս երե­խա­ներն էլ, տես­նե­լով, որ
Հս­կան բա­րի է՝ է՛լ չար չէ, պար­տեզ վա­զե­ցին, Գա­րու­նը՝ նրանց հետ։
– Ս­րա­նից հե­տո էս պար­տե­զը ձերն է, երե­խե՛ք,– ա­սաց Հս­կան ու կա­ցինն
ա­ռած՝ բարձր պա­րիս­պը փշրեց։ Իսկ կե­սօ­րին շու­կա գնա­ցող ան­ցորդ­նե­րը
մի սքան­չե­լի պար­տեզ տե­սան և երե­խա­նե­րի հետ խա­ղա­ցող Հս­կա­յին։
Այս­պես ամ­բողջ օ­րը խա­ղում էին, բայց երե­կոն եկավ, ու Հս­կա­յին հրա­ժեշտ
տվե­ցին։ – Բա ձեր փոք­րիկ ըն­կերն ու՞ր մնաց,– հարց­րեց Հս­կան,– էն տղան,
որ ծա­ռին էի նստեց­րել:- Փոք­րի­կը տեղ էր ա­րել Հս­կա­յի սրտում, որով­հետև
համ­բու­րել էր նրան։ – Ի՞նչ իմա­նանք,– պա­տաս­խա­նե­ցին երե­խա­նե­րը,–
գնա­ցել է։ – Ի՞նչ կլի­նի, ա­սեք, որ հետ գա,– խնդրեց Հս­կան։ Բայց
երե­խա­նե­րը պա­տաս­խա­նե­ցին, որ չգի­տեն, թե որ­տեղ է ապ­րում. ա­ռաջ
եր­բեք նրան չէին տե­սել, և Հս­կան շատ տխրեց։ Ամեն օր դպրո­ցից հե­տո
երե­խա­նե­րը գա­լիս էին Հս­կա­յի հետ խա­ղա­լու։ Բայց Հս­կա­յի սի­րած
փոք­րիկ տղան չկար ու չկար։ Հս­կան մյուս­նե­րին էլ էր սի­րում, բայց այն
ա­ռա­ջին փոք­րիկ ըն­կե­րո­ջը կա­րո­տում էր։ – Ո՜նց կու­զեի, որ գար,–
ա­սում էր ինքն իրեն։ Տա­րի­ներն անց­նում էին. Հս­կան ծե­րա­նում էր ու
տկա­րա­նում։ Ար­դեն երե­խա­նե­րի հետ խա­ղա­լը դժվար էր դար­ձել, և նա,
ահ­ռե­լի բազ­կա­թո­ռին բազ­մած, նրանց խա­ղին էր նա­յում ու զմայլ­վում իր
սի­րուն պար­տե­զով։ – Ինչ­քա՜ն սի­րուն ծա­ղիկ­ներ կան պար­տե­զումս,–
ա­սում էր,– բայց ա­մե­նա­սի­րուն ծա­ղիկ­նե­րը երե­խեքն են։ Ձմ­ռան մի
ա­ռա­վոտ, հագն­վե­լիս, պա­տու­հա­նից դուրս նա­յեց։ Է՛լ ձմե­ռը չէր ա­տում.
գի­տեր, որ Գա­րունն ուղ­ղա­կի քուն է մտել, որ ծա­ղիկ­նե­րը հանգս­տա­նան։
Հան­կարծ զար­ման­քից աչ­քե­րը տրո­րեց, որ լավ տես­նի։ Ա՜յ քեզ հրաշք
տե­սա­րան. պար­տե­զի հե­ռա­վոր ծայ­րի մի ծառ ամ­բող­ջո­վին սպի­տակ քնքուշ
ծա­ղիկ­նե­րով էր ծածկ­ված։ Ճ­յու­ղե­րը ոնց որ ոս­կի լի­նեին, վրան՝ ար­ծաթ
պտուղ­ներ։ Իսկ ծա­ռի տակ իր սի­րե­լի փոք­րիկ տղան էր կանգ­նած։ Հս­կան
հրճվա­լից ցած նետ­վեց ու պար­տեզ վա­զեց։ Մար­գա­գե­տի­նը կտրեց ան­ցավ ու
մո­տե­ցավ տղա­յին։ Բայց երբ մո­տի­կից տե­սավ, դեմ­քը զայ­րույ­թից
այ­լայլ­վեց։ – Ո՞վ է հա­մար­ձակ­վել վի­րա­վո­րել քեզ,– ա­սաց։ Ո­րով­հետև
տղա­յի ա­փե­րին մե­խե­րի հետ­քեր էր տե­սել, ու ոտ­քե­րին էլ էր մե­խե­րի
հետ­քեր տե­սել։ – Ո՞վ է հա­մար­ձակ­վել վի­րա­վո­րել քեզ,– բղա­վեց։– Ասա՛,
որ թուրս առ­նեմ ու կտոր-կտոր ա­նեմ։ – Չէ,– պա­տաս­խա­նեց տղան,– էս
վեր­քե­րը սի­րե­լուց են։ – Դու ո՞վ ես,– հարց­րեց Հս­կան, և սիր­տը մի
տա­րօ­րի­նակ ակ­նա­ծան­քով լցվեց, ու նա ծնկի իջավ փոք­րիկ տղա­յի ա­ռաջ։
Իսկ տղան նրան ժպտաց ու ա­սաց. – Մի ան­գամ թո­ղել էիր, որ պար­տե­զումդ
խա­ղամ։ Հի­մա եկել եմ, որ քեզ իմ պար­տե­զը՝ Դ­րախտ տա­նեմ։ Եվ երբ
երե­խա­ներն այդ օ­րը պար­տեզ վա­զե­ցին, Հս­կա­յին գտան ծա­ռի տակ
ան­կեն­դան պառ­կած, վրան՝ քնքուշ սպի­տակ ծա­ղիկ­ներ։

Պատվիրել գիրքը
Մեր գրքերը