Description
Քամին: Բարոկկո խորանազարդ վերականգնելու փորձ
Կլոդ Սիմոն
Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակատագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին:
Վեպի երեսունհինգամյա հերոսը՝ Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալու՝ քաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով:
«Քամու» պատումն իսկապես նման է «բարրոկո խորանազարդի»՝ մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետին՝ շարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»:
ISBN: 978-9939-76-158-9
Էջեր՝ 288
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Տպագրվել է՝ 2017
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի

