«Անտարես»-ի հրատարակչական գործունեության նպատակն է աշխարհի լավագույն ստեղծագործությունները և ժամանակակից գրականության նշանակալի գործերը հայերեն լավագույն թարգմանությամբ ներկայացնելը: Դրանք ներառում են գեղարվեստական արձակ, հայտնի մարդկանց հուշեր, պիեսներ, էսսեներ, պատմական գրականություն, մանկական և զարգացնող գրքեր, երբեմն էլ նաև տեքստեր, որոնք ոչ սահման, ոչ ժանր չեն ճանաչում:

«Անտարես»-ի հրատարակչական գործ՝ հեղինակին սեփական ստեղծագործությունը հրատարակելու և վարձատրության երաշխավորելու հնարավորություն: Մենք նպաստում ենք համարձակ, խելացի, զվարճալի գրքերի հայերեն հրատարակմանը:

disribution

ՍԵՓԱԿԱՆ ԳԻՐՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ՔԱՅԼ

Ձեր նախագծի իրականացման հարցում հրատարակչի դերը մեկն է՝ տեքստը թղթին փոխանցելը: Բավական է մեզ ասել ձեռագրի նիշերի թիվը, որ հասկանանք, թե գրքի հրատարակումը ինչ ծախսեր է նախատեսում: Հավատացեք, դա ամենևին էլ թանկ չէ։ Զանգահարելով մեզ՝ կարող եք իմանալ լրացուցիչ հրատարակչական ծառայությունների մասին և հասկանալ, թե ինչն է Ձեզ անհրաժեշտ: 

Արդյունքում, կստանաք Ձեր գրքի ճշգրիտ արժեքը: 

Տպագրության մոտավոր հաշվարկ՝ ըստ տպաքանակի

Տպաքանակ/Ծավալ 100 հատ 200 հատ 300 հատ 500 հատ
100 էջ 1850 AMD 1150 AMD   900 AMD   750 AMD
200 էջ 3100 AMD 1900 AMD 1450 AMD 1100 AMD
300 էջ 4350 AMD 2550 AMD 2000 AMD 1550 AMD
400 էջ 5650 AMD 3350 AMD 2550 AMD 1900 AMD

 

Տեխնիկական չափանիշներ՝ Ֆորմատ А5 – 145×215 մմ (60×90/16): Միջուկ – Օֆսեթ 80 գ/մ2: Տպագրություն – սև-սպիտակ (1+1): Շապիկ – թուղթ 130 գ/մ2, գունավոր տպագրություն (4+0), լամինացված

Տպաքանակ/Ծավալ 100 հատ 200 հատ 300 հատ 500 հատ
100 էջ 1900 AMD 1200 AMD   950 AMD   850 AMD
200 էջ 3150 AMD 2000 AMD 1550 AMD 1200 AMD
300 էջ 4450 AMD 2650 AMD 2050 AMD 1650 AMD
400 էջ 5700 AMD 3400 AMD 2650 AMD 2050 AMD

 

Տեխնիկական չափանիշներ՝ Ֆորմատ А5 – 145×215 մմ (60×90/16): Միջուկ – Օֆսեթ 80 գ/մ2, թելակար: Տպագրություն – սև-սպիտակ (1+1): Շապիկ – թուղթ 130 գ/մ2, գունավոր տպագրություն (4+0), լամինացված

Տպաքանակ/Ծավալ 100 հատ 200 հատ 300 հատ 500 հատ
100 էջ 2500 AMD 1800 AMD 1550 AMD 1450 AMD
200 էջ 3750 AMD 2550 AMD 2250 AMD 1800 AMD
300 էջ 5100 AMD 3250 AMD 2650AMD 2250 AMD
400 էջ 6300 AMD 4000 AMD 3250 AMD 2750 AMD

 

Տեխնիկական չափանիշներ՝ Ֆորմատ А5 – 145×215 մմ (60×90/16): Միջուկ – Օֆսեթ 80 գ/մ2, թելակար: Տպագրություն – սև-սպիտակ (1+1): Շապիկ – թուղթ 130 գ/մ2, գունավոր տպագրություն, լամինացված, ֆորզաց առանց տպագրության

Հրատարակիչը կպատրաստի ձեր պայմանագիրը գրքի հրատարակման համար: Դուք ներկայացնում եք գրքի տեքստը, մենք ստուգում ենք հրատարակության բոլոր պարամետրերը, անհրաժեշտության դեպքում առաջարկներ ենք անում։ Այնուհետև՝ սկսվում են աշխատանքները բուն նոյւթի վրա: Ձեր ցանկությամբ յուրաքանչյուր փուլում իրականացվում է համակարգում՝ տեքստի սրբագրում, տպագրության, նկարազարդումների ընտրություն, շապիկի ձևավորում, էջադրում և այլն։

Դուք գոհ կմնաք այս աշխատանքի արդյունքից: Հրատարակչությունը գրքի վերջնական տարբերակը կտրամադրի Ձեզ՝ հաստատման համար:

ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձեր գրքով զբաղվող մենեջերը գրքի ստեղծման ամբողջ ընթացքում Ձեզ կապի մեջ կլինի: Բացի այդ ամենից, ըստ Ձեր ցանկության, մենք կստանձնենք գիրքը ոչ միայն Հայաստանում վաճառելու, այլն նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի գրախանութներում վաճառելու պատասխանատվությունը:
«Անտարես»-ը սեղմ ժամկետներում կպատրաստի ցանկացած բարդության ու բարձրագույն որակի գիրք:

Այս քայլով մենք ձեր գրքի պատրաստի հրատարակությունը կառաքենք համաձայնեցված հասցեով:

ԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ

sales online

• Գրքի անհատական էջ
• Հեղինակի անձնական էջ
• Կանոնավոր հաշվետվություններ
• Էլոկտրոնային տարբերակ
• Աուդիոգիրք

Book shop

• Իրավական աջակցություն
• Կարծիքների հրապարակում
• Ներառում գրքերի կատալոգներում
• Հաշվարկներ գրավաճառ ցանցերի միջոցով
• Ռոյալթիների վճարում
• Լոգիստիկա և պահեստավորում

 ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ 

Grish-Sardaryan

Գրիշ Սարդարյան

«Անտարես» հրատարակչության հետ իմ համագործակցությունը սկսվել է 2020թ.։ Այս ընթացքում ընթերցողի սեղանին ենք դրել «Եսավ» պատմվածքների ժողովածուն։ Կարևոր եմ համարում, որ գիրքս ներկայացված է ժամանակակից արձակի լավագույն (XXI) մատենաշարով. ինչը համակարգվածություն ու նպատակայնություն է հաղորդում գրական գործունեությանը։ Ինքնադրսևորվելու իմ բացարձակ ազատությունն եմ շատ գնահատում ու փորձում եմ իրագործել ինձ տրված հնարավորությունները։

hovik-afyan

Հովիկ Աֆյան

Վեց տարին, իհարկե, կարճ ժամանակ է, չնայած՝ վեց տարվա ընթացքում մարդը հասցնում է առաջին քայլերն անել, խոսել, նախադասություն կազմել, երգել, պարել, նույնիսկ սիրահարվել:
Հենց վեց տարի է՝ աշխատում եմ «Անտարեսի» հետ: 2017-ի գարնանը, կամ ամռանը, ամեն դեպքում՝ տաք էր ու արև կար, զանգեցի Արքմենիկ Նիկողոսյանին ու ասացի, որ իմ կարծիքով՝ գիրք եմ գրել: Ինքն էլ ասաց՝ ուղարկիր: Հետո ինքը զանգեց ու ասաց, որ գրքի շնորհանդեսը կանենք աշնան վերջին: Հետո եղավ երկրորդ գիրքս, երրորդը, չորրորդը, հինգերորդը,…Ու հիմա ժպտում եմ, քանի որ Արքմենիկը հաճախ է ասում, թե «Անտարեսը» վատ գրքեր չի տպում: Եւ եթե այսօր գիրք կարդալը նորաձև է, նրանից է, որ հայտնվեցին խիզախներ, ովքեր պնդում էին դա երե՛կ, երբ գիրք հեգնելն էր նորաձև: Անկախության տարիներին հայերեն ամենաշատ գրքերը հրատարակած հրատարակչության հետ աշխատանքի շնորհիվ ազատվել եմ սեփական գիրքը գովել-ներկայացնելու և դրանք թարգմանելու ու արտերկիր տանելու ծանր բեռներից, ավելին՝ նույնիսկ խոպան գնալու մտքերից: Ու ամենակարևորը, ընտիր գրքեր եմ կարդում ու նույնիսկ զեղչ ունեմ:

Anush-Sargsyan

Անուշ Սարգսյան

Տարիներ առաջ մայրս երազ էր տեսել, որում մարդիկ էին եղել հավաքված եղել, ու մի անծանոթ հարցրել էր` Դո՞ւք եք Անուշ Սարգսյանի մայրը։ Պատմեց, քահ֊քահ ծիծաղեցինք։ Ասացի` աղջիկդ նշանավոր է դառնալու, Օֆելյա ջան, պատրաստվիր… Հետ եմ նայում հիմա ու ժպտում` մի՞թե իրոք այն իրականանում է. ոչ միայն Հայաստանում կան, այլև արտերկրում շուտով կլինեն գրքերիս այլալեզու տարբերակները։ Սա իրոք ֆանտաստիկ է։ Շնորհակալ եմ “Անտարեսին” և Առաջին գրական գործակալությանը, գրքերիս խմբագիրներին և թարգմանիչներին, որ այս ամենն իրականանում է։
Մի՛ զգուշացեք մայրերի երազանքներից, երբ նրանք երազում են։

Անտարես՝ տպարան
Առաջնահերթ խնդիրներ՝ ժամանակ, որակ, ճշգրտություն
Առավելություններ՝ ժամանակակից սարքավորումներ և նորագույն տեխնոլոգիաներ
Ձեռքբերումներ՝ լավագույն մասնագետների թիմը և մեր պատվիրատուների արձագանքները:

print house heidelberg

ԱՅՑԵՔԱՐՏԵՐ

Business Card

ԲՈՒԿԼԵՏՆԵՐ, ՊԱՍՏԱՌՆԵՐ

leaflet

ԳՐԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐ

blocks

ԲԱՑԻԿՆԵՐ, ԾՐԱՐՆԵՐ

Greeting cards

ՏՈՒՓԵՐ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Boxes

ԹՂԹԵ ՏՈՊՐԱԿՆԵՐ

shopping gifts food paper bag

ԹՂԹԵ ՏՈՊՐԱԿՆԵՐ

books hard cover

ԹՂԹԱՊԱՆԱԿ, ՆՈԹԱՏԵՏՐ

folder

ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐ

quarterly calendars

ՄԵՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Heidelberg Speedmaster SM 74
printing house

Գերմանական Heidelberg սարքավորում: Մեքենան նախատեսված է գունավոր տպագրության մեծ քանակի արտադրանք տպագրելու համար: Հարմար է ցանկացած տեսակի թղթի և ցանկացած հետտպագրական մշակման համար՝ լամինացիա, ընտրովի լաք, դաջվածք, պերֆորացիա և շատ ավելին: Գերազանց տպման որակ՝ մատչելի գնով: 

svecia screen printing machine
spot-coating

Շվեդական տրաֆարետային տպագրության SVECIA սարքավորում: Հնարավորություն է տալիս 0 միկրոնից մինչև 1 մմ հաստությամբ ներկի հաստ շերտ կիրառել գրեթե ցանկացած նյութի վրա՝ պլաստիկ, կերամիկա, ապակի, փայտ, մետաղ, տեքստիլ, թուղթ, պոլիմերային թաղանթ: Հատուկ շոշափելի լաքերի կիրառումը և ոսկու, արծաթի և մետաղական թանաքներով տպելու հնարավորությունը ապահովում են ֆանտաստիկ վիզուալ էֆեկտներ:

Xeikon 8500
posters

Բելգիայի արտադրության xeikon 8500 սարքավորումը անփոխարինելի է երկկողմ տպագրության համար, բարձր թվայնությամբ, ֆոտո տպագրությանը համարժեք տպագրություն է ապահովում:
Հարմար է քիչ քանակությամբ գրքեր, ժուռնալներ, պրոմո նյութեր տպագրելու համար: Անընդհատ փոփոխվող ինֆորմացիայի համար լավագույն լուծումն է:

xerox versant 180
printing-service

Ամերիկյան թվային մեքենա XEROX Versant՝ տպագիր արտադրանքի ստեղծման անսահմանափակ հնարավորություններ ընձեռող գործիք: Սրանից կարելի է ստանալ պաստառներ, բուկլետներ, այցեքարտեր, ծրարներ, 660 մմ պաստառներ, պոլիմերային թերթերի տպագրություն, գունավոր նյութեր և ընդհանրապես ամեն ինչ: Տպագրության արդյունավետությունը ձեր հաջողության հիմքն է, իսկ գին-որակ հարաբերությունը՝ արդեն երաշխիք:

Roby-1800-box
Boxes

Իտալական Զեկինի ընկերության արագընթաց թվային սարքավորում, հաստ կարտոնե երեսպատված տուփեր պատրաստելու համար: Սարքը նաև հնարավորություն է տալիս արտադրելու նմանատիպ այլ ապրանքներ, օրինակ՝ շապիկներ, կազմեր, խաղատախտակներ, ֆոտոալբոմներ և այլն:

Die Cutting Heidelberg
die-cutting

Հայդելբերգ Ցիլինդր ապրանքանիշի հետտպագրական ձևավոր կտրման աշխատանքների համար նախատեսված սարքավորում: Կտրման տեխնոլոգիան անփոխարինելի է այդ սարքավորումով, որով կարող ենք պատրաստել հետաքրքիր նվերի, սուվենիրների յուրահատուկ տուփեր, մինչև 400 գր․ թղթերով: