Ով որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ փորձում է ավելի շատ լինել։ Մեկը ամենից շատ տունն է սիրում, մյուսը՝ աշխատանքը, երրորդը՝ դուրսը, չորրորդը՝ համացանցային խաղի մեջ, մյուսը՝ սոցիալական ցանցում, մյուսն էլ՝ մեկ այլ վիրտուալ տարածքում։ Նշածս վերջին երեք վայրերը մասամբ կամ ամբողջությամբ վիրտուալ են՝ հորինածին, երևակայական։ Սակայն այս տարածքների ձևավորումը արել է մեկ ուրիշը՝ գույնը, տեսքը, ավատարները, կերպարները, շարժման ոճը, ձայնը և այլն։ Գիրքը մեկ այլ վիրտուալ տարածք է, որտեղ ընթերցողն ու հեղինակն են ստեղծում աշխարհը՝ ինչ չի նկարագրել հեղինակը՝ հարստացնում է մեր ուղեղը և այդ ամենը ընթերցողի գլխում։ Ընթերցողը դառնում է ռեժիսոր։ Ընթերցողի երևակայությունը զարգանում է, մտածելու կարողությունը մեծանում, եթե համակարգչիչների լեզվով խոսենք, ապա հզորանում է և պրոցեսորը, և օպերատիվ հիշողության ծավալն ու արագագործությունը, և տեսահիշողության (video card) ծավալն ու արագությունը և, իհարկե, կոշտ սկավառակի հնարավորությունը և պարունակությունը։ Բայց գրքի աշխարհը վախեցնում է չընթերցող մարդուն, առավել ևս, երբ ընտանիքում կամ շրջապատում ընթերցման մշակույթ չկա։ Երբ դեռահասը կամ երիտասարդը այդ վախը հաղթահարում է, ապա գիրքը դառնում է էապես ավելի նախընտրելի միջավայր, քան սոցցանցերը, համակարգչային խաղերը, քանի որ վերջիններս էապես ավելի խղճուկ են ու խորթ։ Իսկ գիրքը դառնում է հարազատ և յուրատեսակ, անկրկնելի, միայն քո գլխում ծնված ու այդքանով ամենահրաշալին։ Երբ մի գիրքը մի քանի գյուղի գին ուներ, միայն օժտված մարդկանց էին թողնում գրադարան։ Գիրք կարդալը ամեն մարդու բան չէ։ Ստեղծված է միայն ընտրյալների համար։
-
Ի՞նչ կնշանակի «տպագրությունը» 20 տարի անց
10 Nov 2026
Պատկերացրեք 2046 թվականի մի առավոտ։ Ձեռքն եք վերցնում ձեր ընթերցողական նախասիրություններին համապատասխան պատրաստված տպագիր գիրքը, ստանում եք առաքանին մի փաթեթով, որը գրանցում է ջերմաստիճանի փոփոխությունները, և վերանորոգում կենցաղային սարքը՝ օգտագործելով […]
-
Տպագրությունը էկրանների դարաշրջանում․ ինչու տեխնոլոգիաները չվերացրին տպագիր արտադրանքը
9 Nov 2026
Հեռախոսի մեջ կարող է մի ամբողջ գրադարան տեղավորվել։ Կայքը կարող է հրատապ լուրը հրապարակել դեռ այն պահին, երբ թերթը նույնիսկ տպագրության չի ուղարկվել։ Ընկերությունը կարող է վայրկյանների ընթացքում համացանցում թարմացնել […]
-
Ինչ կարող է 3D տպագրությունը սովորել ավանդական տպագրությունից, և հակառակը
6 Nov 2026
Գրքի կազմն ու 3D տպիչով պատրաստված դետալն առաջին հայացքից կարծես տարբեր աշխարհների պատկանեն։ Մեկը տեղեկություն է փոխանցում ներկի, թղթի և պատկերների միջոցով։ Մյուսը թվային մոդելը վերածում է շոշափելի առարկայի։ Սակայն […]
-
Զանգվածային արտադրության ապագան․ միլիոնավոր միանմա՞ն, թե՞ միլիոնավոր անհատականացված իրեր
30 Oct 2026
Պատկերացրեք երկու արտադրական հոսքագիծ։ Առաջինով անցնում է մեկ միլիոն նոթատետր՝ նույն կազմով, թղթով և էջերի ձևավորմամբ։ Երկրորդից դուրս է գալիս մեկ միլիոն նոթատետր՝ տարբեր անուններով, նկարազարդումներով և ներքին կառուցվածքով։ Երկուսն […]
