Description
Հաղթանակի քաղաքը
Սալման Ռուշդի
Ժամանակակից գրականության ամենահեղինակավոր դեմքերից մեկի՝ բրիտանացի գրող Սալման Ռուշդիի «Հաղթանակի քաղաքը» պատմական ֆանտազիա է, վեպ-առասպել, որը միջնադարյան Վիջանայագարա կայսրության ծագման, զարգացման, վերելքի և անկման իրական պատմությունն է՝ ներկայացված արևելյան հեքիաթի ոճով: Վեպի հերոսուհին՝ Պամպա Կամպանան, աստվածային շնորհ ստանալով կարողանում է սովորական սերմերից քաղաք աճեցնել՝ տներով, տաճարներով, դղյակներով ու բնակիչներով: Այնուհետև յուրաքանչյուր բնակչի ականջին շշնջում է քաղաքի՝ իր իսկ հորինած պատմությունը, որից հետո անհնար էր այդ մարդկանց համոզել, թե իրենց քաղաքն ընդամենը մի քանի օրվա և ոչ թե դարավոր պատմություն ուներ: Պամպան ցանկանում էր ստեղծել բազմակրոն, բազմամշակույթ քաղաք, որտեղ կծաղկեին կրթությունը, գիտությունները, արվեստները, որտեղ բոլոր ազգերը, ռասաները, կրոններն ու սեռերը հավասար իրավունքներ կունենային ու կապրեին կողք կողքի, բարեկամաբար: Սակայն դա ընդամենն ուտոպիա էր, իսկ իրականությունն ավելի դաժան էր:
ISBN 978-9939-98-331-8
Էջեր՝ 464
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×21
Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի
Հրատարակվել է՝ 2025

