Description
Տանիքի Կառլսոնը նորից է չարություն անում (գիրք 3)
Աստրիդ Լինդգրեն
«Տանիքի Կառլսոնը նորից է չարություն անում» վիպակը Մանչուկի ու Կառլսոնի ընկերության մասին վերջին՝ երրորդ պատմությունն է։
Դրությունը լուրջ է՝ Կառլսոնին թշնամական լրտեսի տեղ են դրել, եւ նրան բռնելու համար խոշոր պարգեւ է նշանակված։ Վայ-վա՜յ, հիմա իսկական «Կառլսոնաորս» կսկսվի… Մանչուկը հայրիկ-մայրիկի հետ ճամփորդելու փոխարեն մնում է ընկերոջը
պաշտպանելու։ Բայց կարծես ֆրյոկեն Բոկը քիչ էր, հիմա էլ հորեղբայր Յուլիուսն է հյուր գալիս… Հանգի՛ստ, միայն թե հանգի՛ստ, երբ գործի գլուխ աշխարհի ամենալավ «հնարագետն» է կանգնած, անպայման մի ելք կգտնվի։
ISBN 978-9939-98-514-5
Էջեր՝ 208
Կազմը՝ փափուկ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 13×20
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունը շվեդերենից՝ Աշխեն Բախչինյանի

