Description

Անաբասիս
Քսենոփոն


Հին հույն պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ Քսենոփոնի (մ.թ.ա. 430-ականներ–մոտ մ. թ. ա. 354) «Անաբասիս» նշանավոր աշխատության մեջ նկարագրված է մ.թ.ա. 401 թվականին գահատենչ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հազար հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II-ի դեմ և Կունաքսիայի (Միջագետք) ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին։ «Անաբասիսը» արժանահավատ և անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման համար։

ISBN 978-9939-98-512-1

Էջեր՝ 232
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունը և ծանոթագրությունը հին հունարենից՝ Սիմոն Կրկյաշարյանի


ՊԱՏՎԻՐԵԼ