Description

Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից
Ուիլյամ Սարոյան


Այս ուշագրավ ժողովածուն ի մի է բերել ամերիկյան հայտնի պարբերականներում («Փլեյբոյ», «Սաթըրդեյ Իվնինգ Փոսթ» և այլն) լույս տեսած պատմվածքներ, որոնք դուրս են մնացել սարոյանական բոլոր հրատարակություններից: Դրանց հավելվել է նաև մի լուսանկարչական ալբոմի համար գրված նախաբանը: Գիրքն ընդգրկում է մեծ գրողի ստեղծագործական կյանքի ավելի քան չորս տասնամյակ (1933-1976 թթ.): Ներկայացված գործերն աչքի են ընկնում սարոյանական արձակին հատուկ սրտառուչ հումանիզմով, անխափան կենսասիրությամբ և կայծկլտուն հումորով: Գիրքը տպագրվել է «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի նախաձեռնությամբ:

ISBN 978-9939-98-570-1

Էջեր՝ 268
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի


ՊԱՏՎԻՐԵԼ