Description
Զեբրը հայելու մեջ
Տինա Արնուշ Պուպիս
Գեղեցիկ նկարազարդումներով այս պատկերագիրքն անդրադառնում է ինքնավստահության և սեփական մարմինն ընդունելու կարևոր թեմաներին։ Զեբրան նայում է լճի հայելանման ջրերում արտացոլված իր պատկերին։ Սկզբում նրան դուր է գալիս այն, ինչ տեսնում է, բայց երբ հիշում է մյուս կենդանիների մի քանի չարամիտ դիտողությունները, իր մինչ այդ գեղեցիկ թվացող պատկերը հանկարծ տգեղ է թվում։
Այս պատկերագիրքը հիանալի առիթ է երեխաների հետ ինքնավստահության մասին զրուցելու համար։ Մարտա Բարտոլի նկարազարդումները վարպետորեն պատկերում են այն հույզերի ողջ բազմազանությունը, որոնք համակում են զեբրային, երբ նա նայում է ջրի հայելուն։
ISBN 978-9939-98-593-0
Էջեր՝ 26
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 20×28
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունը սլովեներենից՝ Արմինե Փիլոյան-Վրտեսկա

