Description
Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը
Ռիչարդ Բախ
«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի համար:
Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցօր զիջելու համար արդարացումներ որոնողին:
Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014 թ. հրատարակված չորրորդ մասը:
ISBN: 978-9939-76-139-8
Էջեր` 142
Կազմը` կոշտ
Չափսը` 12.5×20
Թիվ՝ 2017

