Description
Գիրք՝ հրաժեշտի փոխարեն
Աշոտ Ստեփանյան
«Չգրող, չմեռնող գրողը հոգեբանի սենյակում է…
Ի՞նչ կապ են ստեղծում միմյանց հետ պատմողն ու լուռ լսողը։
Զրույցների ընթացքում բացվում է (չ)գրողի չարչրկված ներսը՝ լեցուն գնացող ու եկող մարդկանց կյանքերի, հիշողությունների ու տրավմաների կտորտանք-հոսքերով, որոնք համեմված են աբսուրդի հասնող դրսևորումներով։ Հոգեբանն ունկնդի՞ր է։
(Չ)գրողի անանկեղծ «ես»-ը, մշտապես խոսակցությանը միջամտելով, լրացնելու և սրելու է պատմությունների հանգուցալուծումները՝ ստեղծելով սատիրայի, ինքնահեգնանք-խարազանման և ներքին հակադրությունների խիտ պատկեր-մթնոլորտ։
Սա բառերից վախեցող գրողի պատմություն է, որտեղ միաժամանակյա դրսևորումներ են ունենում ապրելու անիմաստության և չապրելու մազոխիստական-էքզիստենցիալ խոր զգացողությունները։ Վերջում մնում է հասկանալ՝ ի՞նչ է լինելու (չ)լսողի հետ։
ISBN 978-9939-98-439-1
Էջեր՝ 232
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2026

