Description
Ուշահասը
Մո Յեն
«Ուշահասը» պատմվածաշարը (2020) Մո Յենի առաջին գիրքն է 2012-ին Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո։ Տասներկու պատմվածքից կազմված այս ժողովածուն ներկայացնում է հյուսիսային Չինաստանի գյուղերի կյանքը 1950-ականներից մինչև մեր օրերը։ Գրողը խորությամբ ներկայացնում է գյուղական կյանքի սոցիալական փոփոխությունները՝ ներառյալ սմարթֆոնների և ինտերնետի տարածումը՝ անդրադառնալով նաև պատմական դեպքերին, ինչպես օրինակ՝ Մշակութային հեղափոխությանը։ Իրական և միաժամանակ աբսուրդ պատմություններում նա ինքն իրեն ևս պատկերում է որպես գրական հերոսի, նկարագրում իր գրական ուղին՝ շոշափելով տաղանդի, բարոյականության թեմաները:
ISBN 978-9939-98-267-0
Էջեր՝ 380
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի
Հրատարակվել է՝ 2024