Description
Մի վհուկ, մի կատու, ու պրծավ գնաց
Նինա Պավլովա
Յոթ տարեկան Գենկայի հայրիկն ու մայրիկն անհետ կորել են Աֆրիկայի ջունգլիներում։ Հրաշք է պետք, որ գտնվեն։ Բայց հրաշքները փողոցում թափած հո չե՞ն, որ հավաքես։ Ա՛յ, հարևան վհուկի ձեղնահարկում… Շատ էլ, թե նրա տունը թունավոր օձերով ու արյունարբու հսկաներով է լցված. հանուն ծնողների Գենկան ամեն սխրանք կգործի։ Արի ու տես, որ ուրիշ մեկն էլ է հրաշքի մասին երազում։ Գենկան վհուկի ձեղնահարկում պարոն Բլեքին է հանդիպում՝ մի կախարդի, որին հարյուր տարի առաջ վհուկը կատու էր դարձրել։ Իսկ թե նրանց ի՜նչ զարմանալի արկածներ ու անհավանական բացահայտումներ են սպասում, ինքդ կիմանաս, երբ գիրքը կարդաս…
ISBN: 978-9939-98-283-0
Էջեր՝ 112
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 16×22
Հրատարակվել է՝ 2024