Description

Ժամանակի մի փոքր ծալ
Մադլեն Լենգլ


Փոթորկալից գիշերով Մեգի քունը չէր տանում։ Ինչպես և փոքրիկ եղբոր՝ Չարլզ Ուոլեսինը։ Գիշերվա կեսին մայրիկի հետ խոհանոցում նստած՝ նրանց անսպասելիորեն այցելում է տարօրինակ տիկին Այնինչը։ Զրույցի մեջ նա իմիջիայլոց «հնգաչափ» բառն է հիշատակում, ինչից մայրիկը քիչ է մնում ուշաթափ լինի։ Պարզվում է, որ «հնգաչափը» գիտական գաղափար է, որի վրա հայրիկն էր աշխատել, նախքան
խորհրդավոր կերպով անհետանալը։ Տիկին Այնինչը երեխաներին խոստանում է օգնել՝ գտնելու հայրիկին և երեխաներին «հնգաչափելով» ու բազմաթիվ արկածներով տեղափոխում է հեռավոր Կամազոծ մոլորակ։ Կամազոծի բոլոր բնակիչները ենթարկվում են ԻՆՔԸ կոչվող ահռելի անմարմին ուղեղին։ Երեխաների հայրիկին էլ է ԻՆՔԸ գերած պահում։ ԻՆՔԻ զոհն է դառնում նաև փոքրիկ Չարլզ Ուոլեսը։ Կկարողանա՞ արդյոք Մեգը նրանց փրկել…

ISBN: 978-9939-98-182-6
Էջեր՝ 228
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20

Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի

Հրատարակվել է՝ 2024


ՊԱՏՎԻՐԵԼ