Description

Աբել
Ալեսսանդրո Բարիկկո


Վերջին վեպի լույսընծայումից յոթ տարի անց՝ 2023-ին, Ալեսսանդրո Բարիկկոն ասպարեզ է հանել յուրահատուկ մի գործ, որն ինքը բնորոշել է որպես մետաֆիզիկական վեսթերն: 60-70-ականների իտալական կինոյում ծաղկունք էր ապրում ամերիկյան այս ժանրի իտալական տարբերակը, որ մկրտվեց սպագետտի վեսթերն անվամբ և զգալիորեն տարբերվում էր ամերիկյան նախօրինակից: Բարիկկոն շատ ավելի հեռուն է գնացել. նա ավանդական ժանրը վերաիմաստավորել է աստվածաշնչյան զուգահեռներով և փիլիսոփայական ընդգրկմամբ, շերիֆ Աբել Քրոուի ոդիսականը վերածել կյանքի ու մահվան խորիմաստ, հուզիչ միստերիայի: Այս ամենի շնորհիվ գիրքն արտասովոր տպավորություն է գործում:

ISBN 978-9939-98-414-8

Էջեր՝ 236
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11.5×18
Հրատարակվել է՝ 2025

Թարգմանությունն իտալերենից՝ Լուսինե Հակոբյանի


ՊԱՏՎԻՐԵԼ