Description
Գիշերաժամ
Հարուկի Մուրակամի
Գիշերաժամին քաղաքը գործում է իր օրենքներով։ Գիշերվա ժամանակը սեփական ընթացքն ունի։ Մթին մարդիկ հանում են դիմակները, բացահայտում իրենց էությունը, հոգեմաշ խնդիրներն ու տագնապները։ Զսպված հույզերը դուրս են հորդում անսպասելի ձևերով։ Իրերն ու երևույթները երևում են ուրիշ տեսանկյունից՝ ուրիշ լույսի տակ, ծնելով մարդկային ազնիվ զգացմունքներ՝ ապրումակցում և կարեկցանք… Չապրած կյանք, խլված մանկություն, հենց մանկուց եկող տրավմաներ ու բարդույթներ, քնելու և չարթնանալու ցանկություն… Բայց գիշերվան հաջորդում է առավոտը, խավարին՝ լույսը։ Կյանքը վերստին մտնում է իր բնականոն հունը։ Եվ այս ամենը պարուրված է Մուրակամիի գործերին բնորոշ առեղծվածի մթնոլորտով ու նրբաճաշակ երաժշտական զուգորդումներով։
ISBN: 978-9939-98-310-3
Էջեր՝ 208
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×21
Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի
Հրատարակվել է՝ 2025

