Description
Որբերի ամենայն հայոց հայրիկը
Սուսաննա Հովհաննիսյան
Գիրքը ներկայացնում է ցեղասպանության տարիներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի մանկատների որբերի կյանքում նրա հայրական հոգատարությունը, անմոռաց դերը: Ուսումնասիրությունը ներառում է նաև բազմաթիվ որբերի, մասնավորապես Հայ գրողների կովկասյան ընկերության որդեգիրների երախտագետ վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, նրանց բանաստեղծությունները՝ ձոնված իրենց կողմից «Հայրիկ» պատվատիտղոսին արժանացած բանաստեղծին: Առաջին անգամ մենագրությանը կից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Թումանյանին ուղղված որբ երեխաների նամակներ, որոնք, բացի գրողի ու նրան հանդիպած յուրաքանչյուր մանկան կենսագրության փաստը լինելուց, նաև ողբերգական ժամանակի ուշագրավ վավերագրեր են: Գիրքը նախատեսվում է ինչպես թումանյանագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, այնպես էլ ընթերցող լայն շարջանակի համար:
ISBN: 978-9939-76-434-4
Էջեր՝ 264 (+ 16 էջ ներդիր)
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Հրատարակվել է՝ 2019

