Description
Հայ առասպելաբանություն
Սարգիս Հարությունյան
Առասպելաբանությունը մարդկության հոգևոր մշակույթի բարդ ու բազմանիստ մի համակարգ է՝ ձևավորված վաղնջական մտածողության ու աշխարհայացքի հիմքի վրա, այդ նույն մտածողությանը յուրահատուկ տրամաբանությամբ: Նախնական մտածողության ու աշխարհընկալման արդյունք է բնության անշունչ առարկաների ու երևույթների ոգեղենացումն ու անձնավորումը, դրանց մարդկային ու կենդանական հատկանիշների ու հարաբերությունների վերագրումը, տիեզերքի՝ առհասարակ մարդկային, կենդանական կամ բուսական կերպարանքով պատկերացումը, երևույթի և էության միջև գոյություն ունեցող նմանությունների նույնացումը, անձն ու առարկան, առարկան ու նրա նշանը, իրն ու անունը, սկիզբն ու սկզբունքը միմյանցից հստակ չտարբերակումն ու համարժեքացումը. հանգամանքներ, որոնք հիմք են ծառայել անսահմանափակ խորհրդանիշերի ու փոխաբերությունների գոյացման, որ խիստ բնորոշ է վաղնջական առասպելաբանաստեղծական լեզվին ու մտածողությանը:
ISBN: 978-9939-76-049-0
Էջեր՝ 528
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24
Հրատարակվել է՝ 2017