Description
Յակոբի ջրհորի մոտ
Թեա Թոփուրիա
Թեա Թոփուրիայի «Յակոբի ջրհորի մոտ» վեպը մոգական ռեալիզմի փայլուն նմուշներից է, որտեղ միահյուսվում են առասպելականն ու իրականը: Փոքր ազգի իրական ողբերգությունն այստեղ բարձրացվում է տիեզերական, առասպելական մակարդակի: Հեղինակի ուշադրության կենտրոնում մարդն է՝ առանձին և հասարակության մեջ։ Վեպում նկարագրվում է մի փոքր ժողովրդի պատմություն, որի մեծ մասը ստիպված է եղել փախչել նվաճողներից և վերաբնակվել:
Այս խորը, էմոցիոնալ և պատկերավոր գիրքը կորստի, հիշողության և տիեզերական անդորրի որոնման մասին է:
Ընթերցողին սպասվում են բազմաշերտ ու չափազանց հետաքրքիր համեմատություններ, և ընթերցանության ամբողջ ընթացքում լսվելու է հորդառատ ու տևական անձրևի ձայնը:
ISBN 978-9939-98-562-6
Էջեր՝ 132
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 11×16․5
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունը վրացերեից՝ Անի Աստատուրյանի

