Description

Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում
Արման Գրիգորյան


Գրքում ընդգրկված են Հայաստանի քաղաքական կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող Արման Գրիգորյանի հոդվածներն ու հարցազրույցները: Մասնավորապես՝ դրանք վերաբերում են Արցախյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում դեռ սաղմնային վիճակում գտնվող սոցիալ-տնտեսական գաղափարախոսությունների շուրջ տեղի ունեցող բանավեճերին, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող բանավեճերին, 44-օրյա պատերազմի ու այդ պատերազմում պարտության պատճառներին, և այլ հարակից հարցերի: Համարյա բոլոր նյութերի տրամաբանության հիմքում ընկած է գրքի վերնագրում արտացոլված այն պնդումը, որ Հայաստանում քաղաքական բանավեճերը չեն կարող սահմափակված լինել որպես ազգայնականների ու ազատականների տարաձայնություններ, ինչը հեղինակի պնդմամբ այդ բանավեճերի ստանդարտ ենթադրությունն է:

ISBN 978-9939-98-377-6
Էջեր՝ –
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20

Հրատարակվել է՝ 2025