Description

Ակադեմիա
Այզեք Ազիմով


«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի  միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա։ Մաթեմատիկոս, հոգեպատմիչ Հարի Սելդոնը կանխատեսում է Գալակտիկական Կայսրության մոտալուտ վախճանն ու այդ արհավիրքի հետևանքները մեղմելու համար առաջարկում է ստեղծել Ակադեմիան, որը պիտի դառնա նոր կայսրության ձևավորման հիմքը։ Կկարողանա՞ն արդյոք նրա հետնորդներն ի կատար ածել այդ հավակնոտ ծրագիրը, թե՞ մարդկությունը դատապարտված է ևս մի քանի հազարամյակ խարխափել խավարում։

ISBN: 978-9939-76-783-3
Էջեր` 344
Կազմը` կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը` 12.5×20

Հրատարակվել է՝ 2021

Թարգմանությունն անգլերենից՝ Մարիամ Հարությունյանի


ՊԱՏՎԻՐԵՔ