Description

Սիրո և այլ դևերի մասին
Գաբրիել Գարսիա Մարկես


XVIII դարի ստրկատիրական Ամերիկայի շքեղության և անկման մեջ է հյուսվել Սյերվա Մարիայի՝ 12-ամյա մարքիզուհու տխուր պատմությունը, որը տատի միջոցով փոխանցվել է մեծանուն գրողին և դարձել վեպ: Ծնվելուց ի վեր ծնողներից մերժված փոքրիկ մարքիզուհին կատաղած շան կծոցի պատճառով ընկնում է դիվահարության կասկածի տակ, փակվում մենաստանում և իր ապրած կարճ կյանքի ընթացքում բախվում ժամանակի նախապաշարմունքներին ու տգիտությանը, կրոնավորների անհասկացողությանն ու անողոքությանը, Ինկվիզիցիայի սարսափներին ու անհույս սիրո անսահման ցավին։

ISBN: 978-9939-98-067-6
Էջեր՝ 272
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5

Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի

Հրապարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ