Description
Ծերունին և ծովը
Էռնեստ Հեմինգուեյ
1952-ին հրատարակված «Ծերունին և ծովը» (գրվել է 1950-ի դեկտեմբերի և 1951-ի փետրվարի միջև) Հեմինգուեյի կյանքի օրոք լույս տեսած վերջին ծավալուն գեղարվեստական երկն է: Տարեց կուբացի ձկնորսի դրամատիկ պայքարն իր կյանքի ամենախոշոր ձուկը բռնելու անկոտրում ջանադրությամբ մարդկային ոգու անպարտելիության յուրատեսակ ասք է, որը 1953-ին Փուլիցերյան մրցանակ բերեց հեղինակին: Հաջորդ տարի Հեմինգուեյին Նոբելյան մրցանակ շնորհելիս «Ծերունին և ծովը» նրա միակ ստեղծագործությունն էր, որ հատուկ հիշատակման արժանացավ: Վիպակը դարձել է ոչ միայն ամերիկացի գրողի, այլև համաշխարհային գրականության ամենաճանաչված գործերից մեկը:
ISBN 978-9939-98-497-1
Էջեր՝ 120
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունը անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի

