Description
Համոզմունք
Ջեյն Օսթին
Էն Էլիոթը՝ սնափառ ու դատարկամիտ բարոնետ սըր Ուոլտերի միջնեկ դուստրը, ութ տարի առաջ հրաժարվել է ամուսնանալ Ֆրեդերիկ Ուենթուորտի հետ, չնայած սերը փոխադարձ է եղել: Փեսացուի ծագումն ու նյութական հնարավորությունները ընտանիքի գլխավորին նրա օգտին չեն տրամադրել, աղջկա մորը փոխարինած հարևանուհին՝ լեդի Ռասելն էլ կարողացել է իր հորդորներով Էնին համոզել, որ նրա հետ ամուսնանալու խոստումը հետ վերցնի:
Ութ տարի անց նրանց ճանապարհները դարձյալ մեկտեղվում են: Աղջիկը քսանյոթ տարեկան է՝ սեփական ընտանիքում անտեսված, երիտասարդական առաջին թարմությունը կորցրած: Երիտասարդը ոչ միայն ռազմածովային
նավատորմի նավապետ է, այլև արդեն հարուստ ու հաջողակ մարդ: Միայն թե տարիները նրանց երկուսի սրտում էլ վառ են պահել սերը, իսկ վարքագծում՝ հավատարմությունը: Վեպի դիպաշարն էլ հենց այն մասին է, թե ինչպես
են զարգանում այդ երկուսի հարաբերությունները, և ինչ ելք է ունենում նրանց երկարատև սիրո պատմությունը:
ISBN: 978-9939-98-263-2
Էջեր՝ 336
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Թարգմանությունն անգլերենից՝ Արմենուհի Փալանդուզյանի
Հրատարակվել է՝ 2024