Description
Հոգեգրություն
Աշոտ Ալեքսանյան
Գրքում տեղ են գտել XX դարի առաջին կեսի եվրոպական 22 երկրներից սերող 40 բանաստեղծների ստեղծագործությունները՝ թարգմանված 20 լեզուներից:
Առաջնորդվելով Գոթֆրիդ Բենի «Քնարերգության հիմնախնդիրներ» զեկույցում (1951 թ.) մատնանշված այն հիմնավոր կասկածով, ըստ որի՝ «մեր ժամանակի ո՛չ մի, անգամ մեծագույն բանաստեղծ, իրենից հետովեցից ութ կատարելապես ավարտուն բանաստեղծությունից ավելին չի թողել», փորձ է արված յուրաքանչյուր հեղինակի դեպքում պեղել, հայտնաբերել հենց այդ նշանակալից «վեցից ութ»-ը, քանի որ, ինչպես ասված է շարունակության մեջ՝ «մնացյալը կարող են հետաքրքրություն ներկայացնել զուտ հեղինակի կենսագրության կամ նրա ներքին զարգացման տեսանկյունից»:
ISBN 978-9939-76-724-6
Էջեր՝ 376
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14×20
Հրատարակվել է՝ 2021