Description
Ամոթը
Աննի Էռնո
Գրվածքին վստահելով մանկության տարիների «անասելի տեսարանը», որ վեր է բառերից և ձևակերպումներից՝ հեղինակն ընթերցողին է պարզում ամոթի ծննդաբանությունը տասներկուամյա աղջկա հայացքով: Չլքելով ինքնապատումի ծիրը, որ մեզ հաղորդակից է դարձնում գրվածքի ներկային՝ վիպակը նաև հիսունականների Ֆրանսիայի հասարակական համապատկերն է ներկայացնում: Անողոք հետևողականությամբ քողազերծելով հասարակական մեխանիզմները, որոնց շնորհիվ կրոնը, մշակույթը, կրթությունը վերածվում են դասակարգային գերազանցության գործիքի՝ «Ամոթը» խորհրդածություն է երկու աշխարհների գոյության և անհնարին երկխոսության շուրջ:
ISBN: 978-9939-98-140-6
Էջեր՝ 144
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5
Հրատարակվել է՝ 2024