Description

Հրեշտակի խաղը
Կառլոս Ռուիս Սաֆոն


Ամբողջ Բարսելոնան ձգվում էր իմ ոտքերի տակ, և ես ուզում էի հավատալ, որ երբ բացեի այդ պատուհանները՝ իմ նոր պատուհանները, ամեն երեկո նրա փողոցները ինձ պատմություններ կշշնջային, ականջիս մեջ գաղտնիքներ, որոնք ես կարող էի թղթի վրա բռնել և պատմել նրանց, ովքեր ցանկանում էին լսել…

Բարսելոնայի սրտում գտնվող լքված առանձնատանը մի երիտասարդ՝ Դեյվիդ Մարտինը, իր ապրուստը վաստակում է կեղծանվամբ սենսացիոն վեպեր գրելով։ Անհանգիստ մանկություն վերապրած լինելով՝ նա ապաստան է գտել գրքերի աշխարհում և գիշերներն անցկացնում քաղաքի ստորգետնյա աշխարհի մասին բարոկկո պատմություններ հյուսելով։ Բայց գուցե նրա մռայլ երևակայությունները այնքան էլ տարօրինակ չեն, որքան թվում են, քանի որ տան խորքում գտնվող փակ սենյակում լուսանկարներ և նամակներ են թաքնված, որոնք ակնարկում են նախորդ սեփականատիրոջ խորհրդավոր մահվան մասին…

ISBN: 978-9939-98-250-2
Էջեր՝ 648
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12×20.5

Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Հրատարակվել է՝ 2025


ՊԱՏՎԻՐԵԼ