Description

Առաջնորդության խողովակ
Ռամ Չարան, Սթիվեն Դրոթեր, Ջիմ Նոել, Քենթ Ջոնասեն


Բիզնեսում արդյունավետ առաջնորդությունը բոլոր մակարդակներում կարևոր նախապայման է ընկերության գոյատևման համար։ Սակայն շատ ընկերություններում առաջնորդության խողովակաշարը, որը, ըստ էության, առաջնորդներ ձևավորելու ներքին ռազմավարությունն է, արդիական չէ կամ առհասարակ գոյություն չունի։ Հիմնվելով ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից շատերի փորձի վրա՝ հեղինակները ցույց են տալիս, թե կազմակերպություններն ինչպես կարող են իրենց աշխատակիցներին առաջնորդներ դարձնել՝ տարբերակելով նրանց, ծրագրելով հետագա զարգացումը և գնահատելով ձեռքբերումները։ Գիրքը ներկայացնում է կենսական նշանակության մոդել՝ բերելով դրա կիրառման կոնկրետ օրինակներ, և շեշտը դնում է այն հմտությունների, կարողունակությունների և աշխատանքային արժեքների վրա, որոնք անհրաժեշտ են առաջնորդության մի մակարդակից մյուսին անցում կատարելու համար։

ISBN 978-9939-98-506-0

Էջեր՝ 304
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունն անգլերենից՝ Մարիամ Հարությունյանի


ՊԱՏՎԻՐԵԼ