Description
Պենելոպեական
Մարգարեթ Աթվուդ
«Պենելոպեական» վիպակը (2005) անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձին սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախնի մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների հետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգության պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդը բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի է ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը:
ISBN: 978-9939-76-990-5
Էջեր՝ 224
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5
Հրատարակվել է՝ 2022