Description

Դորիան Գրեյի դիմանկարը
Օսկար Ուայլդ


«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը։ Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում։ Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել։ Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի։
«Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ։

ISBN: 978-9939-98-054-6
Էջեր՝ 312
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝  12.5×20

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵՔ